Ռուս պաշտոնյա.«Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել Ուկրաինայի դեմ»
https://parstoday.ir/hy/news/world-i101291-Ռուս_պաշտոնյա._Ռուսաստանը_չի_ցանկանում_պատերազմել_Ուկրաինայի_դեմ
ՌԴ Սենատի միջազգային գործերով կոմիտեի նախագահն ընդգծել է.«Մոսկվան ոչ մի պատերազմ չի նախատեսել Ուկրաինայի հետ հարաբերությունների հեռանկարում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2018 14:43 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյա.«Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել Ուկրաինայի դեմ»

ՌԴ Սենատի միջազգային գործերով կոմիտեի նախագահն ընդգծել է.«Մոսկվան ոչ մի պատերազմ չի նախատեսել Ուկրաինայի հետ հարաբերությունների հեռանկարում»:

Ինտերֆաքս լրատվական գործակալության փոխանցմամբ՝  արձագանքելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այն հայտարարությանը, որի համաձայն՝ Ուկրաինային սպառնում է իրական մեծամասշտաբ պատերազմ, ՌԴ  Սենատի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևն  ասել է. «Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այդ երկիրը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատերազմի համար, մինչդեռ մեր երկիրը բոլորովին նման մտադրություն չունի և չի պատրաստվում ապագայում ևս այս հարևան երկրի հետ հարաբերությունները ներքաշել ռազմական բախումների մեջ»:

Կոսաչևն Պորոշենկոյին անվանել է պատերազմի նախագահ, ով ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ երկրին սպառնում է իրական մեծամասշտաբ պատերազմ Ռուսաստանի հետ: «Երկիրը գտնվում է ՌԴ-ի հետ մասշտաբային պատերազմի վտանգի տակ», - պնդել է Պորոշենկոն: