Նորվեգիայի ինստիտուտը զգուշացնում է Եմենի ժողովրդի կյանքի նկատմամբ սպառնալիքի մասին
«Նորվեգիայի փախստականներ խորհուրդ» միջազգային կազմակերպությունը զգուշացրել է, որ Եմենում վտանգաված է բնակչության կյանքը, քանի որ Սաուդյան Արաբիան շարունակում է հարձակումներն այդ երկրի դեմ:
Ալ-Ջազիրա հեռուստատեսության ցանցի հաղորդման համաձայն. «Նորվեգիայի փախստականներ խորհուրդ» միջազգային կազմակերպության զեկույցում նշված է, որ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ կոալիցիան շարունակում է Եմենի Ալ-Հոդայդա նավահանգստի շրջափակումը և դրա հետևանքով 22 միլիոն մարդու կյանքը վտանգված է:
ՄԱԿ-ը ևս զգուշացրել է Սաուդյան Արաբիայի հարձակումների Եմենի Ալ-Հոդայդա ռազմավարական նավահանգստի վրա իրականացվող հարձակումների հետևանքների մասին:
Եմենում Արաբիայի հրահրած պատերազմը տասնյակ հազարավոր մարդկանց զոհվելու և վիրավորվելու և միլիոնավոր ուրիշների տարհանման պատճառ է դարձել: