ՌԴ.«ՆԱՏՕ-ի նավերը Կերչի նեղուցն անցնելու իրավունքը չունեն»
Հակազդելով Կիև-Մոսկվա հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի ռազմական աջակցությունն ստանալու Ուկրաինայի կողմից գործադրվող ջանքերին, ռուս պաշտոնյան շեշտել է.«Այս կոալիցիայի նավերը Կերչի նեղուցով անցնելու արտունություն չեն ունենա »:
«Եվրո ակտիվ» պարբերականին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Կերչի նեղուցն անցնելիս ՆԱՏՕ-ի նավերը ՌԴ-ի հարձակման թիրախ կդառնան, ԵՄ-ում ՌԴ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովն ասել է.«Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ն այդպիսի վտանգավոր քայլի չի դիմի և ՆԱՏՕ-ի նավերը Կերչի նեղուցով չեն անցնի»:
Ռուս պաշտոնյան հավելել է.«Տեսականորեն ՆԱՏՕ-ի նավերը ՌԴ-ի և Ուկրաինայի համաձայնությամբ կարող են շարժվել դեպի Ազովի ծովը, սակայն դժվար թե ՌԴ-ն համաձայնություն տա այս հարցին»:
ՌԴ-ն Կերչի նեղուցի վրա կառուցել է 15 կմ. երկարությամբ Ղրիմի կամուրջը և լիովին վերահսկում է այդ տարածքը: