Բողոքի վերջին ակցիաների ֆոնին Ֆրանսիայում վառելիքի պակաս է առաջացել
https://parstoday.ir/hy/news/world-i101560-Բողոքի_վերջին_ակցիաների_ֆոնին_Ֆրանսիայում_վառելիքի_պակաս_է_առաջացել
Ֆրանսիայում վերջին անհանդարտություններն այդ երկրի բենզալցակայաններին վառելիքի պակասի դիմաց են կանգնեցրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2018 03:57 Asia/Tehran
  • Բողոքի վերջին ակցիաների ֆոնին Ֆրանսիայում վառելիքի պակաս է առաջացել

Ֆրանսիայում վերջին անհանդարտություններն այդ երկրի բենզալցակայաններին վառելիքի պակասի դիմաց են կանգնեցրել:

Համաձայն ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթի հաղորդման, Ֆրանսիայում վերջին անհանդարտությունների հետևանքով ավելի քան 7000 բենզալցակայաններ վառելիքի խնդիր ունեն:

Հաղորդման  համաձայն, դրամատիրության դեմ պայքարի շարժումը, որն առանձնացվում է նավթային պահեստների ճանապարհները  փակելով, թույլ չի տվել, որպեսզի վառելիք փոխանցվի մեծ թվով բենզալցակայանների:

Նոյեմբերի 17-ից Ֆրանսիայում սկիզբ առած անհանդարտությունները դեռ շարունակվում են: Ֆրանսիայում դրամատիրության դեմ ուղղված շարժումը շարունակվելով, այդ երկրի կառավարությունն ի վերջո պարտավորվեց  հրաժարվել հարկերը բարձրացնելու նախագծից:

Ֆրանսիայի վարչապետ Էդվարդ Ֆիլիպը չորեքշաբթի գիշեր հայտարարեց, որ այդ երկրի կառավարությունը լիարժեքորեն հրաժարվում է վառելիքի հարկերի բարձրացման նախագծից, որի գործադրումն ավելի վաղ վեց ամսով հետաձգել էր: