Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են, բանակը դուրս կբերվի փողոց
ԶԼՄ-ները տեղեկացրել են այն մասին, որ բողոքարարներին դիմակայելու համար, Ֆրանսիայի բանակի ուժերը շարժվել են Փարիզի ուղղությամբ:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ այդ քայլը վերցվում է առջևում գտնվող շաբաթ ու կիրակի օրերի ընթացքում հնարավոր անկարգությունները կանխելու համար:
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպն ասել է. «Շաբաթ օրը անվտանգության ուժերի 65 հազար ծառայողներ տեղակայվելու են երկրի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Փարիզում»:
Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայում բողոքի ակցիաներն իրականացվում են հեղուկ վառելիքից հավելյալ հարկ գանձելու կապակցությամբ այդ երկրի կառավարության ընդունած որոշման դեմ:
Այս բողոքի ակցիաները շատ շուտ ուղղվեցին կենցաղային ծախսերը բարձր լինելու և նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ և ձևավորվեց «դեղին ժիլետավորներ»-ի հակադրամատիրական շարժումը:
Արձագանքելով բողոքներին, Ֆրանսիայի կառավարությունը նախ վեց ամսով հետաձգեց վառելիքից հավելյալ հարկ գանձելու մասին որոշման գործադրումը, իսկ չորեքշաբթի օրը այն չեղյալ հայտարարեց:
Այդուհանդերձ բողոքարարներն ասել են, որ շաբաթ օրը կրկին բողոքի ակցիաներ են կազմակերպելու:
Ֆրանսիայի ընդդիմադիր երեք կուսակցություններն էլ հայտարարել են, որ առաջիկա երկուշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, Ֆրանսիայի ազգային խորհրդարանում հանդես կգան այդ երկրի կառավարության իմպիչմենտի պահանջով: