Ամերիկյան վերլուծական կենտրոն.«Պատժամիջոցների ազդեցության տակ Իրանը չի հանձնվի»
https://parstoday.ir/hy/news/world-i101829-Ամերիկյան_վերլուծական_կենտրոն._Պատժամիջոցների_ազդեցության_տակ_Իրանը_չի_հանձնվի
ԱՄՆ-ի վերլուծական կենտրոններից մեկը հայտարարել է.«ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցները ոչ Իրանի փլուզման պատճառ կդառնան և ոչ էլ այդ երկրին բանակցության սեղանի շուրջ կբերեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2018 14:48 Asia/Tehran
  • Ամերիկյան վերլուծական կենտրոն.«Պատժամիջոցների ազդեցության տակ Իրանը չի հանձնվի»

ԱՄՆ-ի վերլուծական կենտրոններից մեկը հայտարարել է.«ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցները ոչ Իրանի փլուզման պատճառ կդառնան և ոչ էլ այդ երկրին բանակցության սեղանի շուրջ կբերեն»:

Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդմամբ, ամերիկյանմ «Սթրաթֆոր» վերլուծակակն կենտրոնը, 2019թ. իր կանխատեսումների մեջ գրել է.«ԱՄՆ-ի հակաիրանաիկան պատժամիջոցներով այդ երկրի նպատակներից ոչ մեկը՝  այդ թվում Իրանի փլուզումը կամ Վաշինգոնի հետ բանակցելու հարցում Իրանին պարտադրելը չեն իրականացվի»:

«Սթրաթֆոր» կենտրոնը հավելել է.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները կվնասեն Իրանին ու տնտեսական խնդիրներ կառաջացնեն այդ երկրի համար, սակայն Իրանի կառավարության փլուզման չեն հանգեցնի, քանի որ Իրանում անկախ ամեն տեսակ ներքին տարաձայնություններից, համակարգի կայունությունն առաջնահերթություն է համարվում»:

ԱՄՆ-ի վերլուծական կենտրոնը նախազգուշացրել է.«Հնարավոր է, որ հակազդելով Վաշինգտոնի ճնշումներին և ՀԳՀԾ-ից Իրանի տնտեսական շահերի ապահովման համար Եվրոպայի քայլերի անարդյունավետության դեպքում, Իրանը պատասխան քայկի դիմի ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ»: