Թրամփը կրկնում է հակաիրանական ստերը
Թրամփը կրկնել է Իրանին գումար վճարելու մասին իր հորինած ստերը:
Կրկնելով իր նախկին հակաիրանական սուտ հայտարարությունները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան էջում գրել է.«ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման և դեմոկրատակաները 150 մլրդ. դոլար փող են վճարել ԻԻՀ-ին ու դրա դիմաց ոչինչ չեն ստացել»:
Ասոշիեյթեդ պրես գործակալությունը ավելի վաղ նույնպես գրել էր, որ Թրամփը սիրում է շարունակ պատմել Վաշինգտոնի կողմից 2015թ. ՀԳՀԾ-ի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից Իրանին վճարված միլիարդավոր դոլարների մասին:
Այս զեկուցի մեջ ասված է.«Այն ինչ Թրամփը խուսափում է ասել, դա է, որ այդ գումարի մեծ մասը պատկանում է Իրանին և այն Իրանին վերադարձնելիք ԱՄՆ-ի պարտքի մի մասն է եղել:
Ասոշիետդ պրեսի զեկույցի մեջ ասված է.«Թրամփը այն դեպքում է խոսում ԻԻՀ-ին 150 մլրդ. դոլար վճարելու մասին, երբ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ նման գումար Իրանին չի վճարվել»: