Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի դադարեցման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i101917-Եվրախորհրդարանը_բանաձև_է_ընդունել_Հյուսիսային_հոսք_2_գազատարի_նախագծի_դադարեցման_կապակցությամբ
Եվրախորհրդարանի անդամ երկրներն ընդունել են բանաձև, որով պահանջել են դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» (Nord Stream-2) գազատարի շինարարության նախագիծը: Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2018 13:09 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի դադարեցման կապակցությամբ

Եվրախորհրդարանի անդամ երկրներն ընդունել են բանաձև, որով պահանջել են դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» (Nord Stream-2) գազատարի շինարարության նախագիծը: Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:

Եվրոպական խորհրդարանի անդամ երկրները կողմ են քվեարկել այն բանաձևին, որը պահանջում է դադարեցնել «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նախագիծը, որը  Ռուսաստանից Բալթիկ ծովով Եվրոպա է փոխադրելու  տարեկան 55 մլրդ խորանարդ մետր բնական գազ:

Եվրախորհրդարանն այդ որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դատապարտել են այդ նախագիծը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը «Հյուսիսային հոսք–2» գազատարի նախագիծն այդ երկրի շահերին դեմ է գնահատել և աջակցել է դրա բոյկոտին: 

«Հյուսիսային հոսք – 2» գազատարը համատեղ ներդրում է Ռուսաստանի «Գազպրոմ»  և ֆրանսիական, նիդերլանդական, բրիտանական ու գերմանական ընկերությունների միջև, որը Բալթիկ ծովից անցնելով և շրջանցելով Ուկրաինան, ռուսական գազը կտեղափոխի Եվրոպա: