Ֆրանսիայի բողոքի ալիքը հասավ Բրիտանիա
https://parstoday.ir/hy/news/world-i101972-Ֆրանսիայի_բողոքի_ալիքը_հասավ_Բրիտանիա
Տասնյակ լոնդոնցիներ, հետևելով Ֆրանսիայի ժողովրդի բողոքի ակցիաների օրինակին և Բրիտանիայում տնտեսական դժվարությունների ու տիրող դրամատիրական համակարգի դեմ բողոքի հանրահավաք են կազմակերպել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2018 03:39 Asia/Tehran
  • Ֆրանսիայի բողոքի ալիքը հասավ Բրիտանիա

Տասնյակ լոնդոնցիներ, հետևելով Ֆրանսիայի ժողովրդի բողոքի ակցիաների օրինակին և Բրիտանիայում տնտեսական դժվարությունների ու տիրող դրամատիրական համակարգի դեմ բողոքի հանրահավաք են կազմակերպել:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, բողոքարարներն ուրբաթ օրը փակել են Լոնդոնի կենտրոնում և Բրիտանիայի խորհրդարանի մերձակայքում գտնվող «Վեսթմինսթեր» կամուրջը և խանգարեցին այդ տարածքում երթևեկությանը:

Հաղորդման համաձայն, խումբը նաև խանգարել է տասնյակ ավտոբուսների ու այլ ավտոմեքենաների ազատ տեղաշարժին:

Բողոքարարները, կարգախոսներ վանկարկելով, պահանջել են ԵՄ-ից Բրիտանիայի շտապ և առանց բանակցությունների հեռացումը:

«Դեղին ժիլեետավորներ» շարժման անվան ներքո տնտեսական և դրամատիրական համակարգի դեմ բողոքի շարժումը շուրջ մեկ ամիս առաջ ձևավորվեց Ֆրանսիայում, իսկ այսօր արդեն տարածվել է Բելգիայի ու Նիդերլանդների նման երկրներում: