Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել է բողոքարարների հետ կապված որոշ նախաձեռնություններից
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է հրաժարվել հակադրամատիրական շարժմանը դիմակայելու իր նախնական որոշ նախաձեռնություններից:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Ֆրանսիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է. «Կառավարությունը մտադիր է հրաժարվել նոյեմբերի սկզբին կառավարության քաղաքականությունների դեմ բողոքարարների շարժման մեկնարկին վարչապետ Էդվարդ Ֆիլիպի հայտարարած որոշ նախագծերից, քանի որ դրանցից որոշները մասնավորապես վառելիքի հարկերի հավելման չեղարկումից հետո, այլևս անիմաստ են դառնում»:
Այս շրջանակում, խորհրդարանում քննարկվող 2019 թվականի բյուջեում դադարեցվում է երկու միլիոն ընտանիքների էներգիայի լրավճարի հատկացումը:
Որոշ նախագծերից հրաժարվելու արդյունքում, կառավարության ծախսերում 130 միլիոն եվրո խնայողություն է կատարվում:
Ֆրանսիայում վերջին անհանդարտությունները, որոնք նոյեմբերի 17-ին սկիզբ առան ի նշան բողոքի կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ, հետզհետե տարածվում են ոչ միայն Ֆրանսիայում, այլև եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Նիդերլանդներում ու Բելգիայում:
Ֆրանսիայի ոստիկանության կողմից գործադրված բռնությունների արդյունքում մինչ այժմ զոհվել է 8 մարդ և հարյուրավոր ուրիշներ վիրավորվել ու բերման են ենթարկվել: