ԱՄՆ-ում արձագանքել են Սիրիայից ամերիկացի զորայիններին հեռացնելու Թրամփի որոշմանը
https://parstoday.ir/hy/news/world-i102199-ԱՄՆ_ում_արձագանքել_են_Սիրիայից_ամերիկացի_զորայիններին_հեռացնելու_Թրամփի_որոշմանը
Սիրիայից այդ երկրի զորայիններին հեռացնելու մասին ԱՄՆ նախագահի ընդունած որոշմանն ԱՄՆ-ում բացասաբար են արձագանքել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2018 03:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում արձագանքել են Սիրիայից ամերիկացի զորայիններին հեռացնելու Թրամփի որոշմանը

Սիրիայից այդ երկրի զորայիններին հեռացնելու մասին ԱՄՆ նախագահի ընդունած որոշմանն ԱՄՆ-ում բացասաբար են արձագանքել:

Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը գրել է. «ԱՄՆ պաշտպանության նախարարն ու Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնատարները ձգտում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարեցնել Սիրիայից ամերիկացի զորայինների դուրս բերման որոշումից»:

«Ֆարին Փոլիսի» ամերիկյան պարբերաթերթն էլ գրել է. «Սիրիայից հեռանալու Թրամփի որոշումը պատճառ կդառնա, որ Սիրիայում ԱՄՆ-ի թույլ ներկայությունն էլ վերանա»:

Սենատոր Լինդսի Գրահամը մի հաղորդագրությամբ Սիրիայի մասին Թրամփի որոշումը նմանեցրել է 2011 թվականին Իրաքից հեռանալու մասին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ընդունած որոշմանը և նշել է. «Թրամփի նոր որոշման գործադրմամբ ԱՄՆ-ի ներկա վարչակազմը կրկնում է Օբամայի թույլ տված սխալը»:

Իլինոյս նահանգի հանրապետական սենատոր Ադամ Քինզինգերը, մերժելով ԻԼԻՊ-ի դեմ հաղթանակ տանելու մասին Թրամփի հայտարարությունն, ասել է. «ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ ԻԼԻՊ-ին պարտության մատնելը Սիրիայում այդ երկրի ռազմական ներկայության միակ պատճառն է եղել: