ԱՄՆ-ում արձագանքել են Սիրիայից ամերիկացի զորայիններին հեռացնելու Թրամփի որոշմանը
Սիրիայից այդ երկրի զորայիններին հեռացնելու մասին ԱՄՆ նախագահի ընդունած որոշմանն ԱՄՆ-ում բացասաբար են արձագանքել:
Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը գրել է. «ԱՄՆ պաշտպանության նախարարն ու Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնատարները ձգտում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարեցնել Սիրիայից ամերիկացի զորայինների դուրս բերման որոշումից»:
«Ֆարին Փոլիսի» ամերիկյան պարբերաթերթն էլ գրել է. «Սիրիայից հեռանալու Թրամփի որոշումը պատճառ կդառնա, որ Սիրիայում ԱՄՆ-ի թույլ ներկայությունն էլ վերանա»:
Սենատոր Լինդսի Գրահամը մի հաղորդագրությամբ Սիրիայի մասին Թրամփի որոշումը նմանեցրել է 2011 թվականին Իրաքից հեռանալու մասին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ընդունած որոշմանը և նշել է. «Թրամփի նոր որոշման գործադրմամբ ԱՄՆ-ի ներկա վարչակազմը կրկնում է Օբամայի թույլ տված սխալը»:
Իլինոյս նահանգի հանրապետական սենատոր Ադամ Քինզինգերը, մերժելով ԻԼԻՊ-ի դեմ հաղթանակ տանելու մասին Թրամփի հայտարարությունն, ասել է. «ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ ԻԼԻՊ-ին պարտության մատնելը Սիրիայում այդ երկրի ռազմական ներկայության միակ պատճառն է եղել: