Մակրոնի կառավորությունը համաձայնության է եկել ոստիկանական արհմիությունների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i102228-Մակրոնի_կառավորությունը_համաձայնության_է_եկել_ոստիկանական_արհմիությունների_հետ
Ֆրանսիայի կառավարությունը ոստիկանական 3 հիմնական արհմիությունների հետ համաձայնության է եկել 2019թ.-ից աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2018 13:33 Asia/Tehran
  • Մակրոնի  կառավորությունը համաձայնության է եկել ոստիկանական արհմիությունների հետ

Ֆրանսիայի կառավարությունը ոստիկանական 3 հիմնական արհմիությունների հետ համաձայնության է եկել 2019թ.-ից աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ:

Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն,  Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆեր Կատների ու ոստիկանության արհմիությունների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման արդյունքում, բանակցող կողմերը համաձայնագիր են ստորագրել, որն առաջին հերթին նախատեսում է 2019թ.-ի հունվարի 1-ից 150 եվրոյով աշխատանքային վճարների բարձրացում:

Ոստիկանների բողոքներն ի հայտ են եկել «դեղին բաճկոնավորների» շարժման ստեղծած մասշտաբային սոցիալական ճգնաժամի ֆոնին:  

«Դեղին բաճկոնավորների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո, նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը:

«Դեղին բաճկոնավորներ» շարժման հակակառավարական բողոքի ակցիաները շարունակվում են ամբողջ Ֆրանսիայում: