Թուրք պաշտոնյա. Անկարայի ու Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվում
https://parstoday.ir/hy/news/world-i102269-Թուրք_պաշտոնյա._Անկարայի_ու_Թեհրանի_հարաբերություններում_նոր_էջ_է_բացվում
Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ տնտեսական ու առևտրական բնագավառներում ԻԻՀ-ի հետ այդ երկրի հարաբերություններում նոր էջ է բացվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2018 14:23 Asia/Tehran
  • Թուրք պաշտոնյա. Անկարայի ու Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվում

Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ տնտեսական ու առևտրական բնագավառներում ԻԻՀ-ի հետ այդ երկրի հարաբերություններում նոր էջ է բացվում:

Համաձայն «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման, Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, հինգշաբթի օրը Իրանի ու Թուրքիայի նախագահների ներկայությամբ գումարված երկու երկրի հարաբերությունների ռազմավարական խորհրդի 5-րդ նստաշրջանում ասել է. «Երկու երկրների միջև առևտրական ու տնտեսական հարաբերություններն այսուհետ առավել լայն ծավալ են ստանալու»:

Թուրքիայի առևտրի նախարարը նշել է, որ ծանր պահերին Իրանն ու Թուրքիան միշտ էլ աջակցել են միմյանց: Նրա խոսքերով. «Այս կողմնորոշումը բարդ մարտահրավերները թիկունքում թողնելու և դրանք մեծ հաջողությունների վերածելու ուղղությամբ ուշագրավ ազդեցություն է ունեցել»:

«Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներով հանդերձ, Թուրքիայի  առևտրական ընկերությունները վճռակամ են շարունակել Իրանում իրենց գործունեությունն ու ներդրումները»,-հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը: