Ինդոնեզիայում ցունամիի զոհերի քանակը աճել է
Ինդոնեզիայում ցունամիի զոհերի քանակը հասել է 222 մարդու:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ Քրաքաթուա հրաբխի ժայթքումը, որը ծովի հատակում ցնցումների և դրա հետևանքով այդ երկրի Սունդա նեղուցում ցունամիի հանգեցրեց, մինչ այս պահը 843 մարդու վիրավորվելու պատճառ է դարձել:
Կիրակի վաղ առավոտյան պատահած դեպքի հետևանքով անհետ կորել են տասնյակ մարդիկ:
Ավելի վաղ, լրատվական աղբյուրները ցունամիի զոհերի քանակը 168. իսկ վիրավորներինը՝ 754 հոգի էին հայտարարել:
Ինդոնեզիայի ժողովուրդը վերջին ամիսներին բազմաթիվ մահաբեր երկրաշարժների ու ցունամիների ականատես է եղել:
Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող Սուլավեսի կղզում պատահած երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհվեց 2220 մարդ, 1000 մարդիկ անհետացան, իսկ հազարավոր ուրիշներ անօթևան դարձան: