Ինդոնեզիայում ցունամիի զոհերի քանակը աճել է
(last modified Mon, 24 Dec 2018 02:34:53 GMT )
Դեկտեմբեր 24, 2018 06:04 Asia/Tehran
  • Ինդոնեզիայում ցունամիի զոհերի քանակը աճել է

Ինդոնեզիայում ցունամիի զոհերի քանակը հասել է 222 մարդու:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ Քրաքաթուա հրաբխի ժայթքումը, որը ծովի հատակում ցնցումների և դրա հետևանքով այդ երկրի Սունդա նեղուցում ցունամիի հանգեցրեց, մինչ այս պահը 843 մարդու վիրավորվելու պատճառ է դարձել:

Կիրակի վաղ առավոտյան պատահած դեպքի հետևանքով անհետ կորել են տասնյակ մարդիկ:

Ավելի վաղ, լրատվական աղբյուրները ցունամիի  զոհերի քանակը 168. իսկ վիրավորներինը՝ 754 հոգի էին հայտարարել:

Ինդոնեզիայի ժողովուրդը վերջին ամիսներին բազմաթիվ մահաբեր երկրաշարժների ու ցունամիների ականատես է եղել:

Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող Սուլավեսի կղզում պատահած երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհվեց 2220 մարդ, 1000 մարդիկ անհետացան, իսկ հազարավոր ուրիշներ անօթևան դարձան: