Թրամփն ու Էրդողանը Սիրիայից ԱՄՆ-ի հեռանալու հարցով հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները զրուցել են Սիրիայից ամերիկացի զորայինների դուրս բերման շուրջ:
ԻՌՆԱ-ի կիրակի գիշեր կատարած հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուիթերյան մի գրառման մեջ հայտարարել է, որ իր թուրք պաշտոնակից Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել:
Թրամփն այս զրույցը «երկար ու օգտակար» է բնութագրել և հավելել է. «Կողմերը զրուցել են ԻԼԻՊ-ի, Սիրիայում երկկողմ համագործակցության, Սիրիայից ամերիկացի զորայինների դուրս բերման և առևտրական հարաբերությունների շուրջ»:
Սիրիայի օրինական իշխանության կործանմանն ուղղված 7-ամյա ապարդյուն ջանքերից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարեց, որ մոտ ժամանակներում Սիրիայից դուրս է բերելու ամերիկացի զորայիններին:
ԱՄՆ-ն ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով անօրինական ներկայություն ունի Սիրիայում: