ՄԱԿ-ն ընդգծել է, որ զավթված Գոլանում իշխանությունը պատկանում է Սիրիային
ՄԱԿ-ի ԳԱ-ն կրկին անգամ ձայների կտրուկ մեծամասնությամբ ընդգծեց, որ Սիրիայի Գոլանի բարձունքներում իշխանությունը պատկանում է Սիրիային:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ԳԱ-ն ձայների կտրուկ մեծամասնությամբ կողմ քվեարկեց մի բանաձև, որի համաձայն զավթված Գոլանի բարձունքները և այդ տարածքում առկա բնական ռեսուրսները մշտապես գտնվում են Դամասկոսի իշխանության տակ:
Այս բանաձևը վավերացվեց 159 կողմ, 7 դեմ և 13 ձեռնպահ ձայներով:
ՄԱԿ-ի ԳԱ-ը վավերացված բանաձևում կրկին հաստատեց զավթված Գոլանում, նաև այդ տարածքում գոյություն ունեցող բնական ռեսուրսների, այդ թվում հողի և ջրային ու էներգետիկ ռեսուրսների նկատմամբ սիրիացիների անառարկելի իրավունքները:
ՄԱԿ-ի ԳԱ-ն այս բանաձևում Սիոնիստական ռեժիմից պահանջեց վերջ տալ զավթված Գոլանի ռեսուրսների չարաշահմանը, նաև այդ ռեսուրսների ոչնչացմանն ու վտանգմանը և այս տարածքի բռնազավթմանը:
Սիոնիստական ռեժիմը 1967 թվականին բռնազավթեց Գոլանի բարձունքներում գտնվող Սիրիայի տարածքի շուրջ 1200քկմ-ը և որոշ ժամանակ անց դա կցեց զավթված տարածքներին: Միջազգային հանրությունն այդ բռնակցումը պաշտոնապես չի ճանաչել: