ՄԱԿ-ն ընդգծել է, որ զավթված Գոլանում իշխանությունը պատկանում է Սիրիային
https://parstoday.ir/hy/news/world-i102360-ՄԱԿ_ն_ընդգծել_է_որ_զավթված_Գոլանում_իշխանությունը_պատկանում_է_Սիրիային
ՄԱԿ-ի ԳԱ-ն կրկին անգամ ձայների կտրուկ մեծամասնությամբ ընդգծեց, որ Սիրիայի Գոլանի բարձունքներում իշխանությունը պատկանում է Սիրիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2018 04:13 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ընդգծել է, որ զավթված Գոլանում իշխանությունը պատկանում է Սիրիային

ՄԱԿ-ի ԳԱ-ն կրկին անգամ ձայների կտրուկ մեծամասնությամբ ընդգծեց, որ Սիրիայի Գոլանի բարձունքներում իշխանությունը պատկանում է Սիրիային:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ԳԱ-ն ձայների կտրուկ մեծամասնությամբ կողմ քվեարկեց մի բանաձև, որի համաձայն զավթված Գոլանի բարձունքները և այդ տարածքում առկա բնական ռեսուրսները մշտապես գտնվում են Դամասկոսի իշխանության տակ:

Այս բանաձևը վավերացվեց 159 կողմ, 7 դեմ և 13 ձեռնպահ ձայներով:

ՄԱԿ-ի ԳԱ-ը վավերացված բանաձևում կրկին հաստատեց զավթված Գոլանում, նաև այդ տարածքում գոյություն ունեցող բնական ռեսուրսների, այդ թվում հողի և ջրային ու էներգետիկ ռեսուրսների  նկատմամբ սիրիացիների անառարկելի իրավունքները:

ՄԱԿ-ի ԳԱ-ն այս բանաձևում Սիոնիստական ռեժիմից պահանջեց վերջ տալ զավթված Գոլանի ռեսուրսների չարաշահմանը, նաև այդ ռեսուրսների ոչնչացմանն ու վտանգմանը  և այս տարածքի բռնազավթմանը:

Սիոնիստական ռեժիմը 1967 թվականին բռնազավթեց Գոլանի բարձունքներում գտնվող Սիրիայի տարածքի շուրջ 1200քկմ-ը և որոշ ժամանակ անց դա կցեց զավթված տարածքներին: Միջազգային հանրությունն այդ բռնակցումը պաշտոնապես չի ճանաչել: