Արաբալեզու սոցիալական ցանցերում սկսվել է սաուդյան ապրանքների բոյկոտման արշավը
https://parstoday.ir/hy/news/world-i102362-Արաբալեզու_սոցիալական_ցանցերում_սկսվել_է_սաուդյան_ապրանքների_բոյկոտման_արշավը
Դատապարտելով Եմենի դեմ սաուդյան-ամերիկյան կոալիցիայի գործողությունները, արաբալեզու սոցիալական ցանցերում տարածաշրջանի մի շարք արաբական երկրների լրատվական ակտիվիստների մասնակցությամբ սկսվել է սաուդյան ապրանքների բոյկոտման արշավը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Դեկտեմբեր 24, 2018 07:28 Asia/Tehran
  • Արաբալեզու սոցիալական ցանցերում սկսվել է սաուդյան ապրանքների բոյկոտման արշավը

Դատապարտելով Եմենի դեմ սաուդյան-ամերիկյան կոալիցիայի գործողությունները, արաբալեզու սոցիալական ցանցերում տարածաշրջանի մի շարք արաբական երկրների լրատվական ակտիվիստների մասնակցությամբ սկսվել է սաուդյան ապրանքների բոյկոտման արշավը:

Եմենում Սաուդյան Արաբիայի ու իր դաշնակիցների հրահրած պատերազմի հետևանքով, մինչ օրս սպանվել են ավելի քան 14 հազար, վիրավորվել տասնյակ հազարավոր և փախստական են դարձել միլիոնավոր եմենցիներ:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սաուդյան արտադրանքների բոյկոտման արշավին մասնակցել են Եմենի, Լիբանանի, Իրաքի, Թունիսի, Պաղեստինի, Եգիպտոսի և այլ իսլամական երկրների լրատվության ոլորտի ակտիվիստները Սաուդյան Արաբիային բոյկոտելու համաշխարհային շարժում ստեղծելու նպատակով, ինչպես տեղի է ունեցել սիոնիստական արտադրանքների նկատմամբ:

Այդ արշավը խորհուրդ է տալիս եմենցի մանուկների սպանությանը մասնակից չլինելու համար, խուսափել սաուդյան արտադրանքներ գնելուց:

Որոշ սաուդյան արտադրանքներ ամերիկյան են սակայն արտադրվում են Սաուդյան Արաբիայում:

Սաուդյան արտադրանքների բոյկոտման արշավը մտադիր է երկուշաբթի երեկոյան սաուդյան արտադրանքների բոյկոտման նպատակով թուիթերում մեծ փոթորիկ առաջացնել: