Ճգնաժամ հարուցող Թրամփը սպառնալիք է բոլորի համար
https://parstoday.ir/hy/news/world-i102392-Ճգնաժամ_հարուցող_Թրամփը_սպառնալիք_է_բոլորի_համար
Գերմանական մի օրաթերթ գրել է. «ԱՄՆ նախագահն իր քաղաքականությունների իրագործման համար- անկարգության ու ավերածության կարիք ունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2018 01:36 Asia/Tehran
  • Ճգնաժամ հարուցող Թրամփը սպառնալիք է բոլորի համար

Գերմանական մի օրաթերթ գրել է. «ԱՄՆ նախագահն իր քաղաքականությունների իրագործման համար- անկարգության ու ավերածության կարիք ունի»:

Գերմանական «Süddeutsche Zeitung» օրաթերթը, մի հոդվածում գրել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր զորայիններին հեռացնում է Սիրիայից, պատճառ  դառնալով, որ իր պաշտպանության նախարարը հեռանա և կոալիցիաներում հարցականի տակ է տանում ԱՄՆ-ի արժանավորությունը: Այդպիսով նա ողջ աշխարհի համար սպառնալիք է դառնում»:

«Թրամփի վարչակազմի երեք հզոր հիմնասյուններն, այդ թվում՝ բարձրաստիճան մի զինվորական, պաշտպանության նախարարը և պետքարտուղարը, նրա քաղաքականությունների դեմ բողոքելով, հրաժարական են ներկայացնում, կամ փոխարինվում են այլ անձանցով, սակայն այս մարդը շարունակում է իշխել Սպիտակ տանը»,-գրում է հոդվածի հեղինակը:

«Իրավիճակի առավել սրումը կանխելու համար, պիտի բուժել աշխարհի  համար ամենամեծ վտանգն ստեղծող Թրամփին»,-հավելել է «Süddeutsche Zeitung»-ը: