ԵՄ-ն անտեսում է Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը
https://parstoday.ir/hy/news/world-i102497-ԵՄ_ն_անտեսում_է_Ֆրանսիայի_բյուջեի_դեֆիցիտը
Եվրամիության բյուջետային հանձնակատարը տեղեկացրել է, որ Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, Եվրամիությունը անտեսել է 2019 թ. Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2018 14:52 Asia/Tehran
  • ԵՄ-ն անտեսում է Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը

Եվրամիության բյուջետային հանձնակատարը տեղեկացրել է, որ Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, Եվրամիությունը անտեսել է 2019 թ. Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը:

Reuters- ի հաղորդման համաձայն, Եվրամիության հանձնակատար Գոնթեր Օթինգերը, հինգշաբթի օրը հայտարարել է, որ  Եվրամիությունը պատրաստ է ընդունել հաջորդ տարի Ֆրանսիայում սպասվող ՀՆԱ-ի ավելի քան 3 տոկոսի դեֆիցիտը, պայմանով, որ այն հաստատվի Եվրահանձնաժողովի կողմից:

Օթինգերն ասել է, որ Բրյուսելը մի քանի շաբաթ առաջ քննարկել է Ֆրանսիայի բյուջեի վերաբերյալ օրինագիծը եւ կարևորել է Էմանուել Մակրոնի կողմից առաջարկած տնտեսական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Օթինգերը հստակեցրել է, որ Մակրոնը կորցրել է իր լիազորությունները՝ բյուջեի օրինագիծը ներկայացնելով եվրոպական պայմանագրերում սահմանված 3% սահմանից ցածր դեֆիցիտով:

Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած անկարգությունները սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ից, կառավարության տնտեսական քաղաքականության դեմ և տարածվում են այլ եվրոպական երկրներում, ներառյալ՝ Նիդերլանդներ և Բելգիա: