Բողոքի ակցիաները շարունակելու ենք. «Դեղին բաճկոնավորներ»
https://parstoday.ir/hy/news/world-i102513-Բողոքի_ակցիաները_շարունակելու_ենք._Դեղին_բաճկոնավորներ
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորներ» շարժման ներկայացուցիչները տեղեկացրել են բողոքի ակցիաները 2019 թվականին շարունակելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2018 07:31 Asia/Tehran
  • Բողոքի ակցիաները շարունակելու ենք. «Դեղին բաճկոնավորներ»

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորներ» շարժման ներկայացուցիչները տեղեկացրել են բողոքի ակցիաները 2019 թվականին շարունակելու մասին:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, «Դեղին բաճկոնավորներ» շարժման խոսնակներից Լաթիշա Դուալն ասել է. «Բողոքի երթերի 7-րդ շրջանը վաղը տեղի կունենա Ֆրանսիայի տարբեր քաղաքներում և  կշարունակվի նաև առաջիկա շաբաթների ընթացքում»:

«Դեղին բաճկոնավորներ»-ի ներկայացուցիչներից Բենջամին Քաչին հայտարարել է. «Եթե կառավարությունը պատրաստ չլինի զիջումների գնալ և ընդունել բողոքարարների պահանջները, շարժումն առաջիկա քանի շաբաթներում կվերածվի համընդհանուր ընդվզման»:

Փարիզի և Ֆրանսիայի այլ քաղաքների փողոցները վերջին շաբաթների ընթացքում ոստիկանության ուժերի և բողոքարարների միջև բախումների ականատես են եղել:

Անհանդարտությունները նոյեմբերի 17-ից սկիզբ առան Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ ի  նշան բողոքի և տարածվեցին եվրոպական այլ երկրներում, այդ թվում Գերմանիայում, Նիդերլանդներում ու Բելգիայում:

Ֆրանսիայում ոստիկանության ուժերի բռնարարքների հետևանքով մինչ այսօր զոհվել է 10 մարդ և հարյուրավոր ուրիշներ վիրավորվել ու բերման են ենթարկվել: