Ֆրանսիայի կառավարությունը պլաստամասե գնդակներով զենքեր է գնել
Դեկտեմբեր 28, 2018 14:13 Asia/Tehran
Լրատվամիջոցները հաղորդել են, որ Ֆրանսիայի կառավարությունը երկու միլիոն եվրո արժողությամբ զենք է գնել:
«Լիբերասիոն» թերթը գրել է, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը վերջերս հրապարակել մի ծանուցագիր՝ պլաստմասե գնդակներով 1280 զենք գնելու համար, որոնք օգտագործվելու են ցուցարարների դեմ:
Մարդու իրավունքների պաշտպան խմբավորումները զգուշացրել են, որ ցույցերի ժամանակ նման զենքերի օգտագործումը կարող է լուրջ վնաս պատճառել մարդկանց առողջությանը:
Նոյեմբերի կեսերից, Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» -ի շարժումը բողոքի ակցիաներ է իրականացնում կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ:
Ֆրանսիայի ոստիկանությունը մինչ այս պահը հաստատել է ցույցերի ժամանակ 10 հոգու սպանվելը:
Պիտակ