Մակրոնի նստավայրը «Դեղին բաճկոնավորներ»-ի պաշարման մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i102539-Մակրոնի_նստավայրը_Դեղին_բաճկոնավորներ_ի_պաշարման_մեջ
«Դեղին բաճկոնավորներ»-ը, շարունակելով իրենց բողոքի ակցիաները, պաշարել են Ֆրանսիայի նախագահի նստավայրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2018 03:27 Asia/Tehran
  • Մակրոնի նստավայրը «Դեղին բաճկոնավորներ»-ի պաշարման մեջ

«Դեղին բաճկոնավորներ»-ը, շարունակելով իրենց բողոքի ակցիաները, պաշարել են Ֆրանսիայի նախագահի նստավայրը:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, այն պայմաններում, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տարեվերջյան արձակուրդներն է անցկացնում, «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման հովանավորներն ուրբաթ օրը պաշարել են նրա նստավայրը:

Ֆրանսիայի անվտանգության ուժերը թույլ չեն տվել, որ բողոքարարները մտնեն Ֆրանսիայի նախագահի նստավայրը:

«Դեղին բաճկոնավորներ» շարժման ակտիվիստները տեղեկացրել են շաբաթական ցույցերը շարունակելու որոշման մասին:

Այսպիսով կարելի է ենթադրել, որ այսօր, Փարիզն ու Ֆրանսիայի այլ քաղաքներ բողոքների 7-րդ շաբաթվա ականատեսն են լինելու:

Անհանդարտությունները նոյեմբերի 17-ից սկիզբ առան Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ ի  նշան բողոքի և տարածվեցին եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Նիդերլանդներում ու Բելգիայում:

Ֆրանսիայում ոստիկանության ուժերի բռնարարքների հետևանքով, մինչ այսօր զոհվել է 10 մարդ և հարյուրավոր ուրիշներ վիրավորվել ու բերման են ենթարկվել: