Թուրքիայի ՆԳ նախարարը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i102555-Թուրքիայի_ՆԳ_նախարարը_հանդիպել_է_Իլհամ_Ալիևի_հետ
Թուրքիայի ներքին գործերի նախարարը կոչ է արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2018 07:47 Asia/Tehran
  • Թուրքիայի ՆԳ նախարարը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Թուրքիայի ներքին գործերի նախարարը կոչ է արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն որբաթ երեկոյան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհան Ալիևի հետ: Նա ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարն անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների բարեկամական հարաբերություններին, ասել է, որ Անկարան այդ հարաբերությունները համարում է շահավետ՝ տարածաշրջանի, աշխարհի եւ երկու ժողովուրդների համար:

Սուլեյման Սոյլուն նաև ընդգծել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը: