Թուրքիայի ՆԳ նախարարը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Դեկտեմբեր 29, 2018 07:47 Asia/Tehran
Թուրքիայի ներքին գործերի նախարարը կոչ է արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն որբաթ երեկոյան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհան Ալիևի հետ: Նա ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարն անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների բարեկամական հարաբերություններին, ասել է, որ Անկարան այդ հարաբերությունները համարում է շահավետ՝ տարածաշրջանի, աշխարհի եւ երկու ժողովուրդների համար:
Սուլեյման Սոյլուն նաև ընդգծել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:
Պիտակ