Ֆրանսիայում ձերբակալվել են «դեղին բաճկոնների» շարժման 7 ակտիվիստներ
https://parstoday.ir/hy/news/world-i102569-Ֆրանսիայում_ձերբակալվել_են_դեղին_բաճկոնների_շարժման_7_ակտիվիստներ
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրում գործող «դեղին բաճկոնների» հակա-կապիտալիստական շարժման յոթ անդամներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2018 12:57 Asia/Tehran
  • Ֆրանսիայում ձերբակալվել են «դեղին բաճկոնների» շարժման 7 ակտիվիստներ

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրում գործող «դեղին բաճկոնների» հակա-կապիտալիստական շարժման յոթ անդամներին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարեց, որ ուրբաթ երեկոյան ցույցերի ժամանակ ձերբակալել է «դեղին բաճկոնների» շարժման ակտիվիստներից 7-ին:

«Դեղին բաճկոնների» շարժման ղեկավարները հայտարարել են, որ կշարունակեն յոթերորդ բողոքի ակցիան: 

Ոստիկանությունը ֆրանսիական մայրաքաղաքի փողոցներ դուրս կբերի  արագ արձագանքման ջոկատներ` հնարավոր անկարգությունները կանխելու նպատակով:

Ֆրանսիայում նհանդարտությունները նոյեմբերի 17-ից սկիզբ առան Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ ի  նշան բողոքի և տարածվեցին եվրոպական այլ երկրներում:

Ֆրանսիայում ոստիկանության ուժերի բռնարարքների հետևանքով, մինչ այսօր զոհվել է 10 մարդ և հարյուրավոր ուրիշներ վիրավորվել ու բերման են ենթարկվել: