Ֆրանսիայում ձերբակալվել են «դեղին բաճկոնների» շարժման 7 ակտիվիստներ
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրում գործող «դեղին բաճկոնների» հակա-կապիտալիստական շարժման յոթ անդամներին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարեց, որ ուրբաթ երեկոյան ցույցերի ժամանակ ձերբակալել է «դեղին բաճկոնների» շարժման ակտիվիստներից 7-ին:
«Դեղին բաճկոնների» շարժման ղեկավարները հայտարարել են, որ կշարունակեն յոթերորդ բողոքի ակցիան:
Ոստիկանությունը ֆրանսիական մայրաքաղաքի փողոցներ դուրս կբերի արագ արձագանքման ջոկատներ` հնարավոր անկարգությունները կանխելու նպատակով:
Ֆրանսիայում նհանդարտությունները նոյեմբերի 17-ից սկիզբ առան Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ ի նշան բողոքի և տարածվեցին եվրոպական այլ երկրներում:
Ֆրանսիայում ոստիկանության ուժերի բռնարարքների հետևանքով, մինչ այսօր զոհվել է 10 մարդ և հարյուրավոր ուրիշներ վիրավորվել ու բերման են ենթարկվել: