Եվրոպացի պաշտոնյաները կրկին ընդդիմացել են Եվրամիությունում Թուրքիայի անդամակցությանը
Եվրահանձնաժողովի նախագահության թեկնածուն նշել է, որ այդ պաշտոնը ստանձնելու դեպքում, դադարեցնելու է այդ միությունում Թուրքիայի անդամակցության բանակցությունները:
Գերմանական «Հանդելզբլաթ» օրաթերթի հաղորդմամբ, Եվրոպառլամենտի «Ժողովուրդ» կուսակցության» խմբակցության նախագահ, Եվրահանձնաժողովի նախագահության թեկնածու Մանֆրեդ Վեբերն ասել է.«Այդ պաշտոնը ստանձնելու դեպքում, դադարեցվելու են այդ միությունում Թուրքիայի անդամակցության բանակցությունները և դրանք վերածվելու են այդ երկրի հետ համագործակցության շուրջ բանակցությունների»:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, դեմ են արտահայտվել Եվրամիությունում Թուրքիայի անդամակցության բանակցությունների շարունակմանը:
Թուրքիան 1987 թվականից պաշտոնապես դիմել Եվրամիությանն անդամակցության համար և բանակցություններն սկսվել են 2005 թվականին: