Եվրոպացի պաշտոնյաները կրկին ընդդիմացել են Եվրամիությունում Թուրքիայի անդամակցությանը
https://parstoday.ir/hy/news/world-i102611-Եվրոպացի_պաշտոնյաները_կրկին_ընդդիմացել_են_Եվրամիությունում_Թուրքիայի_անդամակցությանը
Եվրահանձնաժողովի նախագահության թեկնածուն նշել է, որ այդ պաշտոնը ստանձնելու դեպքում, դադարեցնելու է այդ միությունում Թուրքիայի անդամակցության բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2018 12:57 Asia/Tehran
  • Եվրոպացի պաշտոնյաները կրկին ընդդիմացել են Եվրամիությունում Թուրքիայի անդամակցությանը

Եվրահանձնաժողովի նախագահության թեկնածուն նշել է, որ այդ պաշտոնը ստանձնելու դեպքում, դադարեցնելու է այդ միությունում Թուրքիայի անդամակցության բանակցությունները:

Գերմանական «Հանդելզբլաթ» օրաթերթի հաղորդմամբ, Եվրոպառլամենտի «Ժողովուրդ» կուսակցության» խմբակցության նախագահ, Եվրահանձնաժողովի նախագահության թեկնածու Մանֆրեդ Վեբերն ասել է.«Այդ պաշտոնը ստանձնելու դեպքում, դադարեցվելու են այդ միությունում Թուրքիայի անդամակցության բանակցությունները և դրանք վերածվելու են այդ երկրի հետ համագործակցության շուրջ բանակցությունների»:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, դեմ են արտահայտվել Եվրամիությունում Թուրքիայի անդամակցության բանակցությունների շարունակմանը:

Թուրքիան 1987 թվականից պաշտոնապես դիմել Եվրամիությանն անդամակցության համար և բանակցություններն սկսվել են 2005 թվականին: