Մակրոնի ամանորյա ուղերձը զայրացրել է բողոքարարներին
2019 թվականի ամանորյա ուղերձում հակադրամատիրական շարժման և ընդդիմության պահանջների հանդեպ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անուշադրությունը ցայրացրել է այդ շարժման անդամներին և ընդդիմադիր կուսակցություններին:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման իրենց երկամսյա բողոքների շրջանակներում Ֆրանսիայի տարբեր քաղաքների հրապարակներում ու մայրուղիներում, այդ թվում Փարիզի «Շանզ էլիզե» փողոցում էկրանների վրա Մակրոնի ամանորյա ուղերձը դիտող հակադրամատիրական շարժման հարյուր հազարավոր անդամներ, նրա ելույթից զայրացած հայտարարել են, որ շարունակելու են պայքարը մինչև Մակրոնի պաշտոնազրկումը:
Հակադրամատիրական շարժման ակտիվիստները հայտարարել են. «10 հոգու զոհվելու և հազարավոր ուրիշների վիրավորվելու և կալանավորվելու պատճառ դարձած շուրջ երկամսյա բողոքի ակցիաներից հետո ակնկալում էինք, որ նախագահն իր ամանորյա ուղերձում սպեղանի է դնելու մեր վերքերին: Սակայն նա անտեսեց բողոքարարների պահանջները և բավարարվեց կրկնված արտահայտություններով»:
Կառավարության ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն էլ հակադրամատիրական շարժմանը միանալով հայտարարեցին, որ Մակրոնի արտահայտությունները չեզոք էին և նպատակ ունեին ապակողմնորոշել հասարակական կարծիքը: