ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը փոփոխվել է
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ ոչ մշտական անդամների անդամակցության ժամանակշրջանն ավարտվել է և 2019 թ.-ի համար փոխանցվել նոր ընտրված անդամներին, ներառյալ՝ Գերմանիային և Ինդոնեզիային:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հարավային Աֆրիկան, Գերմանիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Բելգիան և Ինդոնեզիան, միացել են Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներին, մինչև 2020 թ.-ի ավարտը:
Այս փոփոխությունը կատարվում է այնպես, որ յուրաքանչյուր տարի նախկին հինգ անդամները փոխարինվում են հինգ նոր անդամներով:
Ներկայումս Քուվեյթը, Պերուն, Փղոսկրե ափը, Հասարակածային Գվինեան և Լեհաստանն Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ են:
Անվտանգության Խորհուրդը ստեղծվել է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար, սակայն որոշ մշտական անդամներ, այն օգտագործում են որպես գործիք՝ իրենց շահերն ապահովելու համար:
Անվտանգության Խորհուրդի նախագահությունը 2019 թ.-ի հունվարին Լատինական Ամերիկայում կհանձնվի Դոմինիկյան Հանրապետությանը: