ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը փոփոխվել է
https://parstoday.ir/hy/news/world-i102711-ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհրդի_կազմը_փոփոխվել_է
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ ոչ մշտական անդամների անդամակցության ժամանակշրջանն ավարտվել է և 2019 թ.-ի համար փոխանցվել նոր ընտրված անդամներին, ներառյալ՝ Գերմանիային և Ինդոնեզիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2019 09:12 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը փոփոխվել է

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ ոչ մշտական անդամների անդամակցության ժամանակշրջանն ավարտվել է և 2019 թ.-ի համար փոխանցվել նոր ընտրված անդամներին, ներառյալ՝ Գերմանիային և Ինդոնեզիային:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հարավային Աֆրիկան, Գերմանիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Բելգիան և Ինդոնեզիան, միացել են Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներին, մինչև 2020 թ.-ի ավարտը:

Այս փոփոխությունը կատարվում է այնպես, որ յուրաքանչյուր տարի նախկին հինգ անդամները փոխարինվում են հինգ նոր անդամներով: 

Ներկայումս Քուվեյթը, Պերուն, Փղոսկրե ափը, Հասարակածային Գվինեան և Լեհաստանն Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ են:

Անվտանգության Խորհուրդը ստեղծվել է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար, սակայն որոշ մշտական անդամներ, այն օգտագործում են որպես գործիք՝ իրենց շահերն ապահովելու համար:

Անվտանգության Խորհուրդի նախագահությունը 2019 թ.-ի հունվարին Լատինական Ամերիկայում կհանձնվի Դոմինիկյան Հանրապետությանը: