Թուրք-սիրիական սահմանին գտնվող սիրիացի փախստականների անբարենպաստ պայմանները
Թուրք-սիրիական սահմանին գտնվող սիրիացի փախստականները սննդամթերքի, դեղորայքի և բուժծառայության բացակայության պատճառով տառապում են անբարենպաստ պայմաններից:
Հղում անելով Ալ-Ջազիրա հեռուստաընկերությանը, ՄԵՀՐ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ թուրք-սիրիական սահմանին գտնվող սիրիացի փախստականներին սպառնում են վտանգավոր հիվանդություններ: Նրանք զուրկ են ապրելու ամենատարրական հնարավորություններից:
Փոթորիկի հետևանքով փախստականների ճամբարները մեծապես վնասվել են: Սիրիացի փախստականները ներկայումս տառապում են աղքատության ու ցրտի պատճառով:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներով, ներկայումս Սիրիայի 3.5 միլիոն քաղաքացիներ ապրում են Թուրքիայում, որոնցից 300 հազարն ապրում են ճամբարներում: