Ամերիկյան պատվիրակությունը Գյուլենի հարցով գործուղվել է Թուրքիա
Երկու թուրք պաշտոնատարներ հայտարարել են, որ թուրք ընդդիմադիր գործիչ Ֆաթոլլահ Գյուելինի արտահանձնման հարցը քննարկելու նպատակով, ամերիկյան մի պատվիրակություն գործուղվել է Անկարա:
Անկարայի իշխանությունները Ֆաթոլլահ Գյուլենին մեղադրում են 2016 թվականի ձախողած հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ և ԱՄՆ-ից պահանջում են նրան արտահանձնել Թուրքիային:
Ամերիկացիներն ու մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփը, 2018 թվականի նոյեմբերին մերժելով Թուրքիայի պահանջը, հայտարարեցին, որ այս կապակցությամբ քայլ չեն ձեռնարկելու:
Դա ի տես այն բանի, որ Ֆաթոլլահ Գյուլենը հերքում է Թուրքիայի 2016 թվականի հեղաշրջմանն իր ցանկացած տեսակի միջամտությունն ու դերակատարությունը:
Ամերիկյան պատվիրակությունը հինգշաբթի և ուրբաթ օրերի ընթացքում արդարադատության, ԱԳ և ՆԳ նախարարություններում հանդիպում ու զրույց կունենա Թուրքիայի պատասխանատուների:
Թուրքական լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Անկարայում ամերիկյան պատվիրակության բանակցությունների առանցքում է լինելու վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության ընդդիմադիր Գյուլենի մեղադրանքների քննարկումը: