Ամերիկյան պատվիրակությունը Գյուլենի հարցով գործուղվել է Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i102735-Ամերիկյան_պատվիրակությունը_Գյուլենի_հարցով_գործուղվել_է_Թուրքիա
Երկու թուրք պաշտոնատարներ հայտարարել են, որ թուրք ընդդիմադիր գործիչ Ֆաթոլլահ Գյուելինի արտահանձնման հարցը քննարկելու նպատակով, ամերիկյան մի պատվիրակություն գործուղվել է Անկարա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2019 01:05 Asia/Tehran
  • Ամերիկյան պատվիրակությունը Գյուլենի հարցով   գործուղվել է Թուրքիա

Երկու թուրք պաշտոնատարներ հայտարարել են, որ թուրք ընդդիմադիր գործիչ Ֆաթոլլահ Գյուելինի արտահանձնման հարցը քննարկելու նպատակով, ամերիկյան մի պատվիրակություն գործուղվել է Անկարա:

Անկարայի իշխանությունները Ֆաթոլլահ Գյուլենին մեղադրում են 2016 թվականի ձախողած հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ և ԱՄՆ-ից պահանջում են նրան արտահանձնել Թուրքիային:

Ամերիկացիներն ու մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփը, 2018 թվականի նոյեմբերին մերժելով Թուրքիայի պահանջը, հայտարարեցին, որ այս կապակցությամբ քայլ չեն ձեռնարկելու:

Դա ի տես այն բանի, որ Ֆաթոլլահ Գյուլենը հերքում է Թուրքիայի 2016 թվականի հեղաշրջմանն իր ցանկացած տեսակի միջամտությունն ու դերակատարությունը:

Ամերիկյան պատվիրակությունը հինգշաբթի և ուրբաթ օրերի ընթացքում արդարադատության, ԱԳ և ՆԳ նախարարություններում հանդիպում ու զրույց կունենա Թուրքիայի պատասխանատուների:

Թուրքական լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Անկարայում ամերիկյան պատվիրակության բանակցությունների առանցքում է լինելու վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության ընդդիմադիր Գյուլենի մեղադրանքների քննարկումը: