ՄԱԿ-ը ջանք է գործադրում Եմենում հրադադարը պահպանելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալը հայտարարել է Եմենում հրադադարի պահպանման ուղղությամբ այդ կազմակերպության ջանքերի մասին:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հախն անդրադառնալով Եմենի Ալ-Հուդայդա քաղաքում բռնարարքների դադարեցմանն, ասել է. «Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիցը, եմենական կողմերի հետ բանակցության նոր շրջանի մասնակցելու նպատակով, շաբաթ օրը կմեկնի Սանաա»:
«Գրիֆիցն այնուհետև կմեկնի Ռիադ, որտեղ կհանդիպի Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին»,-հավելել է Ֆարհան Հախը:
Համաձայն այս հաղորդման, ակնկալվում է, որ Եմենում բախվող կողմերի միջև խաղաղության բանակցությունների նոր շրջանը, ՄԱԿ-ի վերահսկողությամբ, կկայանա Քուվեյթում:
ՄԱԿ-ի խոսնակի տեղակալն այն պայմաններում է տեղեկացնում Ալ-Հուդայդայում հրադադարի գործադրման մասին, երբ Եմենի զինվորական պաշտոնատարների հայտարարությամբ, սաուդյան կոալիցիան բազմիցս խախտել է հրադադարի կանոնները: