ՄԱԿ-ը ջանք է գործադրում Եմենում հրադադարը պահպանելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i102777-ՄԱԿ_ը_ջանք_է_գործադրում_Եմենում_հրադադարը_պահպանելու_համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալը հայտարարել է Եմենում հրադադարի պահպանման ուղղությամբ այդ կազմակերպության ջանքերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2019 08:15 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը ջանք է գործադրում Եմենում հրադադարը պահպանելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալը հայտարարել է Եմենում հրադադարի պահպանման ուղղությամբ այդ կազմակերպության ջանքերի մասին:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հախն անդրադառնալով Եմենի Ալ-Հուդայդա քաղաքում բռնարարքների դադարեցմանն, ասել է. «Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիցը, եմենական կողմերի հետ բանակցության նոր շրջանի մասնակցելու նպատակով, շաբաթ  օրը կմեկնի Սանաա»:

«Գրիֆիցն այնուհետև կմեկնի Ռիադ, որտեղ կհանդիպի Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին»,-հավելել է Ֆարհան Հախը:

Համաձայն այս հաղորդման, ակնկալվում է, որ Եմենում բախվող կողմերի միջև խաղաղության բանակցությունների նոր շրջանը, ՄԱԿ-ի վերահսկողությամբ, կկայանա Քուվեյթում:

ՄԱԿ-ի խոսնակի տեղակալն այն պայմաններում է տեղեկացնում Ալ-Հուդայդայում հրադադարի գործադրման մասին, երբ Եմենի զինվորական պաշտոնատարների հայտարարությամբ, սաուդյան կոալիցիան բազմիցս խախտել է հրադադարի կանոնները: