Թուրքիայի սպառնալիքները դատապարտող հանրահավաք Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/world-i102781-Թուրքիայի_սպառնալիքները_դատապարտող_հանրահավաք_Սիրիայում
Համախմբվելով Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի գլխավոր հրապարակում, բողոքարարները դատապարտել են Թուրքիայի սպառնալիքներն ու օտարների ապօրինի ներկայությունն այդ երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2019 12:37 Asia/Tehran
  • Թուրքիայի սպառնալիքները դատապարտող հանրահավաք Սիրիայում

Համախմբվելով Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի գլխավոր հրապարակում, բողոքարարները դատապարտել են Թուրքիայի սպառնալիքներն ու օտարների ապօրինի ներկայությունն այդ երկրում:

Հինգշաբթի օրը, Սիրիայի քաղքացիենրը շեշտել են, որ պատրաստ են կյանքի գնով պաշտպանել իրենց հայրենիքը և պատասխան տալ Սիրիային ուղղված ցանկացած ոտնձգության:

Նշելով, որ Թուրքիայի սպառնալիքները ՄԱԿ-ի օրենքների ու բանաձևների խախտում են համարվում, Ալ-Հասաքայի բնակիչները հայտարարել են, որ Սիրիայի բանակի կողքին կպաշտպանեն իրենց երկիրը ահաբեկչական բոլոր խմբավորումներից: 

Թուրքիան սպառնացել էր, որ Ազատ բանակ կոչվող խմբերի ընկերակցությամբ, շուրջ 550 քկմ տարածությամբ և 40 կմ. խորությամբ, Եփրատի արևելյան հատվածում ռազմական գործողություն կսկսի Քրդական բանվորական կուսակցության՝ ՔԲԿ-ի գործակալների դեմ: 

Անցնող երկու տարիների ընթացքում Թուրքիայի բանակը Եփրատի վահան ու Ձիթենու ճյուղ ռազմական գործողությունների իրականացմամբ օկուպացրել է Սիրիայի Ալ-Բաբ, Էզազ, Ջերաբլոս և Աֆրին քաղաքները: