Հունվար 04, 2019 18:02 Asia/Tehran
  • 2018թ. Միջերկրականում զոհվել են ավելի քան 2000 փախստականներ

2018թ. Միջերկրական ծովում զոհվել են ավելի քան 2000 փախստականներ: Այդ մասին տեղեկացնում է ՄԱԿ-ը:

ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր կոմիսարիատը հայտարարել է.«Չնայած որ 2018 թվականին դեպի Եվրոպա փախստականների հոսքի նվազման ականտեսն ենք եղել, այդուհանդեձ միջերկրական ծովն անցնելիս զոհվել են 2 հազար 262 փախստականներ»:

Այս հաղորդման համաձայն, 2017թ. միջերկրականում զոհվել են 3 հազատ 139 փախստականներ:

Արևմուտքի միջամտողական քաղաքականությունների հետևանքով առաջացած փախստականների աննախադեպ ճգնաժամն առաջացել է միջինարևելյան և հյուսիսաֆրիկյան երկրներում և տարածվել է մինչև Եվրոպա:

Պիտակ