ԱՄՆ-ն փորձում է Մոնաֆեղին ահաբեկչական խմբին վերադարձնել Իրաք
https://parstoday.ir/hy/news/world-i102847-ԱՄՆ_ն_փորձում_է_Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբին_վերադարձնել_Իրաք
Իրաքի լրատվական գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարութունը փորձում է առանց Բաղդադի կառավարության թույլտվության , Մոնաֆեղին ահաբեկչական խմբին վերադարձնել Իրաք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2019 07:42 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն  փորձում է Մոնաֆեղին ահաբեկչական խմբին վերադարձնել Իրաք

Իրաքի լրատվական գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարութունը փորձում է առանց Բաղդադի կառավարության թույլտվության , Մոնաֆեղին ահաբեկչական խմբին վերադարձնել Իրաք:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ կառավարությունը Իրաքի Քրդստանում իր ռազմակայաններում պատրաստում և զինում է Մոնաֆեղին  ահաբեկչական խմբի զինյալներին:

Մոնաֆեղին ահաբեկչական խումբը Իրաքի բռնապետ Սադամ Հոսեյնի ռեժիմի դաշնակիցներից մեկն էր, որն օգնում էր Սադամի  բասական ռեժիմին Իրանի դեմ պատերազմում: Մոնաֆեղին ահաբեկչական խումբը նաև  Իրաքում ճնշում էր ժողովրդական ապստամբությունները: Այս խմբավորումը մասնակցել է Սադամի ռեժիմի կողմից Իրաքի քաղաքացիների դեմ իրականացրած հանցագործություններին:

Սադամի անկումից հետո, Իրաքի ժողովուրդը և առաջնորդները, չնայած Արևմուտքի ու ԱՄՆ-ի կողմից այս ահաբեկչական խմբավորմանը ցուցաբերած աջակցությանն ի վերջո հաջողեցին այդ խմբին դուրս անել երկրից:

Իրաքի նախկին վարչապետ Հեյդար Ալթբադիի գրասենյակը, 2016 թ. սեպտեմբերի 10-ին հայտարարեց, որ  կառավարությունը ամբողջովին արգելել է Մոնաֆեին խմբավորման ներկայությունը Իրաքում և նրանց դուրս է արել երկրից: