ԱՄՆ-ն փորձում է Մոնաֆեղին ահաբեկչական խմբին վերադարձնել Իրաք
Իրաքի լրատվական գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարութունը փորձում է առանց Բաղդադի կառավարության թույլտվության , Մոնաֆեղին ահաբեկչական խմբին վերադարձնել Իրաք:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ կառավարությունը Իրաքի Քրդստանում իր ռազմակայաններում պատրաստում և զինում է Մոնաֆեղին ահաբեկչական խմբի զինյալներին:
Մոնաֆեղին ահաբեկչական խումբը Իրաքի բռնապետ Սադամ Հոսեյնի ռեժիմի դաշնակիցներից մեկն էր, որն օգնում էր Սադամի բասական ռեժիմին Իրանի դեմ պատերազմում: Մոնաֆեղին ահաբեկչական խումբը նաև Իրաքում ճնշում էր ժողովրդական ապստամբությունները: Այս խմբավորումը մասնակցել է Սադամի ռեժիմի կողմից Իրաքի քաղաքացիների դեմ իրականացրած հանցագործություններին:
Սադամի անկումից հետո, Իրաքի ժողովուրդը և առաջնորդները, չնայած Արևմուտքի ու ԱՄՆ-ի կողմից այս ահաբեկչական խմբավորմանը ցուցաբերած աջակցությանն ի վերջո հաջողեցին այդ խմբին դուրս անել երկրից:
Իրաքի նախկին վարչապետ Հեյդար Ալթբադիի գրասենյակը, 2016 թ. սեպտեմբերի 10-ին հայտարարեց, որ կառավարությունը ամբողջովին արգելել է Մոնաֆեին խմբավորման ներկայությունը Իրաքում և նրանց դուրս է արել երկրից: