ՄԱԿ-ի նախազգուշացումը մարդկանց թրաֆիքինգի զոհերի վերաբերյալ
ՄԱԿ-ը զգուշացնում է մարդկանց թրաֆիքինգի մասին, այն տարածքերում որտեղ դրա համար պատիժ չկա:
Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ը զգուշացրել է, մարդկանց թրաֆիքինգի մասին, այն տարածքերում որտեղ այդ հանցագործության համար պատիժ չկա և ընդգծել է, որ զոհերը ենթարկվում են սեռական շահագործման և օրգանների գողության վտանգին:
Մի շարք Աֆրիկյան եւ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներում,թրաֆիկինգի մաքսանենգները դատապարտվել են, սակայն ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) տեղեկացնում է, որ այդ տարածքներում նման հանցանքի համար դատապարտվածների թիվը շատ քիչ է:
Զեկույցում նշված է, որ մարդկանց թրաֆիքինգն օգտագործվում է զինված խմբերին ֆինանսավորելու կամ սեռական ստրուկների թիվը ավելացնելու համար: