ՄԱԿ-ը զգուշացնում է Եմենում հակամարտությունների սրման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i103091-ՄԱԿ_ը_զգուշացնում_է_Եմենում_հակամարտությունների_սրման_կապակցությամբ
ՄԱԿ-ը զգուշացրել է Սաուդյան Արաբիայի կոալիցիայի ուժերի կողմից Եմենում հակամարտությունների սրման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2019 07:47 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը զգուշացնում է Եմենում հակամարտությունների սրման կապակցությամբ

ՄԱԿ-ը զգուշացրել է Սաուդյան Արաբիայի կոալիցիայի ուժերի կողմից Եմենում հակամարտությունների սրման կապակցությամբ:

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Եմենում ուրբաթ օրը տեղի ունեցած հակամարտությունների ակտիվացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ֆրանս պրեսը: 

Եմենում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Գրիֆթցն  ասել է, որ Եմենի պատերազմում ներգրավված ընդդիմադիր կողմերը պետք է խուսափեն  ճգնաժամի հետագա խորացումից:

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Ալ-Սարիը հայտարարել է, որ երկրի արևմուտքում գտնվող Ալ-Հոդայդա քաղաքի նավահանգստում, հրադադարի ռեժիմը խախտվել է Սաուդյան կոալիցիայի կողմից:

Եմենի խաղաղության բանակցությունների չորրորդ շրջանը, եմենական կողմերի և Եմենի հարցերով ՄԱԿ-ի մասնակցությամբ, դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում: Բայց Սաուդյան կոալիցիան ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը:

Արաբիան, հովանավորվելով դաշնակից մի քանի այլ երկրների կողմից, 2015 թվականի մարտից ռազմական հարձակում է  սկսել Եմենի վրա: Արաբիայի ռազմական քայլերի հետևանքով զոհվել են ավելի քան 14 հազար եմենցիներ, միլիոնավոր ուրիշներ հայտնվել են փախստականի կարգավիճակում: