ՄԱԿ-ը զգուշացնում է Եմենում հակամարտությունների սրման կապակցությամբ
ՄԱԿ-ը զգուշացրել է Սաուդյան Արաբիայի կոալիցիայի ուժերի կողմից Եմենում հակամարտությունների սրման կապակցությամբ:
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Եմենում ուրբաթ օրը տեղի ունեցած հակամարտությունների ակտիվացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ֆրանս պրեսը:
Եմենում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Գրիֆթցն ասել է, որ Եմենի պատերազմում ներգրավված ընդդիմադիր կողմերը պետք է խուսափեն ճգնաժամի հետագա խորացումից:
Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Ալ-Սարիը հայտարարել է, որ երկրի արևմուտքում գտնվող Ալ-Հոդայդա քաղաքի նավահանգստում, հրադադարի ռեժիմը խախտվել է Սաուդյան կոալիցիայի կողմից:
Եմենի խաղաղության բանակցությունների չորրորդ շրջանը, եմենական կողմերի և Եմենի հարցերով ՄԱԿ-ի մասնակցությամբ, դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում: Բայց Սաուդյան կոալիցիան ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը:
Արաբիան, հովանավորվելով դաշնակից մի քանի այլ երկրների կողմից, 2015 թվականի մարտից ռազմական հարձակում է սկսել Եմենի վրա: Արաբիայի ռազմական քայլերի հետևանքով զոհվել են ավելի քան 14 հազար եմենցիներ, միլիոնավոր ուրիշներ հայտնվել են փախստականի կարգավիճակում: