Ֆրանսիայում շարունակվում է «դեղին բաճկոնավորների» հակակապիտալիստական շարժումը
Ֆրանսիայի ժողովուրդը շարունակում է «դեղին բաճկոնավորների» հակակապիտալիստական բողոքի ցույցերը այդ երկրի տարբեր քաղաքաներում:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «դեղին բաճկոնավորները» Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հունվարի 12-ին շարունակել են հակակապիտալիստական բողոքի ցույցերը:
Հաղորդման համաձայն, ցուցարարները Փարիզում կարգախոսներ են վանկարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ:
Ֆրանսիայի Լիոն քաղաքում նույնպես սկսվել են բողոքի ցույցեր: Անցյալ շաբաթ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում մոտ 50 հազար մարդ դուրս էր եկել փողոց:
Հիշեցնենք, 2018 թ.-ի նոյեմբերի 17-ից Ֆրանսիայում անհանդարտությունները սկիզբ առան Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ:
Ֆրանսիայում ոստիկանության ուժերի բռնարարքների հետևանքով, մինչ այսօր զոհվել է 10 մարդ և հարյուրավոր ուրիշներ վիրավորվել ու ձերբակալվել են: