ԱՄՆ-ի հետ Ասադի ճակատագրի հարցով համաձայնություն չկա. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i10312-ԱՄՆ_ի_հետ_Ասադի_ճակատագրի_հարցով_համաձայնություն_չկա._Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի հարցով համաձայնություն չեն կայացրել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2016 17:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հետ Ասադի ճակատագրի հարցով համաձայնություն չկա. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի հարցով համաձայնություն չեն կայացրել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում փորձում են ցանկալին որպես իրական ներկայացնել։

«Այդ դեպքում (Ասադի ճակատագրի հարցով իբր համաձայնության գալու վերաբերյալ հաղորդագրությունները) տեղի է ունենում փաստերի խեղաթյուրում, դրսևորվում է ցանկալին որպես իրական տեսնելու ձգտումը»,-ասել է Լավրովը։

Նախարարը հավելել է, որ համաձյան Սիրիայի աջակցության միջազգային խմբի և ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման՝ երկրի ղեկավարության ճակատագիրը կարող է որոշել միայն ժողովուրդը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան ղեկավարությունն անհնար է համարում Սիրիայում հակամարտության կարգավորումը՝ գործող նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության ընթացքում։ Այդ մասին հայտարարել էր Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը։