Ռոհանի.«Իրանը չի վախենում շրջափակումներից»
Երեքշաբթի օրը, Իրանի հյուսիսային Գոլեստան նահանգի վարչական խորհրդի նիստում, նշելով, որ Իրանը գտնվում է տնտեսական պատերազմի մեջ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«Տնտեսական պատերազմում Իրանի հակառակորդ կողմը ԱՄՆ-ը, Իսրայելի ռեժիմն ու Պարսից ծոցի մի քանի ափամերձ երկրներն են»:
Անդրադառնալով Իրանի դեմ սանձազերծած տնտեսական պատերազմի սկզբից ԱՄՆ-ի հետապնդած նպատակներին, Ռոհանին հստակեցրել է.«Տարածաշրջանում Իրանի դերակատարության թերարժևորումը, հրթիռային ու միջուկային առաջընթացի կասեցումը, զարգացման ճանապարհին խոչընդոտներ հարուցելը, ժողովրդի ու պատասխանատուների միջև տարածություն առաջացնելը, Իրանի դեմ տնտեսական պատերազմում ԱՄՆ-ի հետապնդած նպատակներն են, սակայն Իսլամական հանրապետությունը, հաջողությամբ թիկունքում կթողնի այդ պատերազմը»:
Ընդգծելով, որ Թեհրանը երբեք չի ոտնձգել միջազգային իրավունքների դեմ, ԻԻՀ նախագահը նշել է.«Չնայած ԱՄՆ-ին, որը դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է հայտարարել, որ Իրանը լիովին հավատարիմ է իր պարտավորություններին»:
Անդրադառնալով արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կրած պարտությանը, Ռոհանին ասել է.«Անցած մի քանի տարիներին, տարածաշրջանի որոշ երկրներ, ավելի քան 100 միլիարդ դոլարի արժողությամբ զենք են գնել Միացյալ Նահանգներից, բայց չնայած այդ փաստին, հայտարարում են, որ ձախողել են Եմենում»: