Չինաստանն աշխարհում ամենակատարյալ սպառազինության համակարգերին է տիրապետում. Պենտագոն
https://parstoday.ir/hy/news/world-i103300-Չինաստանն_աշխարհում_ամենակատարյալ_սպառազինության_համակարգերին_է_տիրապետում._Պենտագոն
Չինաստանը գտնվում է աշխարհի ամենակատարյալ սպառազինության համակարգերի տեղակայման շեմին, իսկ որոշ դեպքերում արդեն գերազանցել է իր մրցակիցներին: Այդ մասին են վկայում է Պենտագոնի տվյալները, հաղորդում է The Guardian-ը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 16, 2019 13:19 Asia/Tehran
  • Չինաստանն աշխարհում ամենակատարյալ սպառազինության համակարգերին է տիրապետում. Պենտագոն

Չինաստանը գտնվում է աշխարհի ամենակատարյալ սպառազինության համակարգերի տեղակայման շեմին, իսկ որոշ դեպքերում արդեն գերազանցել է իր մրցակիցներին: Այդ մասին են վկայում է Պենտագոնի տվյալները, հաղորդում է The Guardian-ը:

Ռազմական հետախուզության գործակալության զեկույցի համաձայն, վերջին տարիներին Պեկինը հսկայական ռազմական հաջողությունների է հասել, մասնավորապես ներքին օրենքների շնորհիվ, ըստ որոնց արտասահմանցի գործընկերներին ստիպում է բացահայտել տեխնիկական գաղտնիքները՝ Չինաստանի հսկայական շուկայից օգտվելու դիմաց:

Զեկույցում նաև նշվում է, որ ռազմական հզորության աճը նշանակում է, որ Չինաստանը օդում, ծովում, տիեզերքում և կիբերտարածքում տիրապետում է առաջադեմ կարողությունների, ինչը թույլ կտա «իր կամքը թելադրել տարածաշրջանում»:

ԱՄՆ-ի տվյալներով, 2018թ.-ին Չինաստանի պաշտպանության ծախսերը գերազանցել են 200 մլրդ դոլարը, որը 2002-ից ի վեր եռապատկվել է: Բացի դրանից, Չինաստանն իր զինանոցում այժմ ունի թևավոր հրթիռներ, որոնք կարող են գործարկվել օդանավերից, նավերից, սուզանավերից և թիրախը խոցել հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, օրինակ, Գուամ կղզում, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի խոշորագույն ռազմածովային բազան:

Պենտագոնը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Չինաստանն իր ռազմական ձեռքբերումների մեծ մասը հիմնականում գաղտնի է պահում՝ ուսումնասիրություններն անցկացնելով ստորգետնյա համալիրներում, արբանյակների աչքից հեռու:

1in.am